Arminfo.info


Կրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:37

Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում ՝ ռուս սահմանապահների հեռանալը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի վերաբերյալ հարցին, թե Երևանը պահանջելու է Տավուշի մարզից դուրս բերել սահմանապահներին:

Լավրով. Պուտինը զարմացել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումից
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 10:20

Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝որոշումից: Այդ մասին "Իզվեստիա"-ի հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Հայաստանը խստորեն դատապարտում է անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ. վարչապետն ու նախագահը ցավակցություն են հայտնել Պուտինին
 Շաբաթ, 23 Մարտի 2024, 11:08

Արմինֆո.Հայաստանի ղեկավարները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին վերընտրվելու կապակցությամբ
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 12:52

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
 Շաբաթ, 16 Մարտի 2024, 13:01

Արմինֆո.Մոսկվան Հայաստանի հետ քննարկում է արեւմտյան երկրների կողմից Երեւանին իրենց հակառուսական գծի մեջ ներքաշելու հարցը, որպեսզի հանրապետությանը զգուշացնի ռիսկերի մասին: Այս մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։

Երևանն աշխատում է Բաքվից գերիների վերադարձի ուղղությամբ, թեև երբեմն դա, կարծես, Սիզիփոսի աշխատանք լինի. Փաշինյան
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 14:50

Արմինֆո.Երևանն աշխատում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների ջանքերին, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե "Երեւանում առանձնապես չեն ցանկանում տեսնել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին":

Արևմուտքի հետ Հայաստանի ռազմաքաղաքական շփումների ավելացումը Ռուսաստանում ընկալվում է որպես մարտահրավեր դաշնակցությանը և միացում "չարի ուժերին". կարծիք
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 17:07

Արմինֆո. Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, Հայաստանի ղեկավարների այցերը Փարիզ, իսկ ֆրանսիացիներինը՝ Երևան, փաստորեն, կանոնավոր էլեկտրագնացքի ռեժիմով, Հունաստանի հետ ռազմաքաղաքական շփումների ավելացումը Ռուսաստանում ընկալվում է որպես դաշնակցությանն ուղղակի մարտահրավեր և միացում  "չարի ուժերին"։  Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Կրեմլ. Առայժմ Պուտինի և Փաշինյանի միջև շփում նախատեսված չէ
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 14:43

Արմինֆո.Այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ նախատեսված չեն: Այդ մասին մարտի 4-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի եւ Փաշինյանի միջեւ շփումներ չեն նախատեսվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) երկրի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի վերջին հայտարարությունների առնչությամբ։

Կրեմլ. Ռուսաստանում առայժմ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման ըմբռնում չի հայտնվել
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 16:10

Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունը չի նախատեսում այս կամ այն երկրի անդամակցության "սառեցում": Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երկրի մասնակցությունը ՀԱՊԿ-ին "սառեցված է"։

Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունների պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ, եւ մենք այդ ավանդույթների շրջանակում ենք
 Շաբաթ, 24 Փետրվարի 2024, 11:39

Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ France 24-ի հետ հարցազրույցում։

Փորձագետ. Մանր բախումները կարող են հանգեցնել նոր հակամարտության և ճակատագրական հետևանքների Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 17:50

Արմինֆո.Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հարավային Կովկասում 2024 թվականը կրիտիկական տարի կլինի, որը նաև փորձություն կլինի որոշումներ կայացնող որոշ եվրոպական քաղաքական գործիչների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված իր հոդվածում։

Պուտինի՝ Երևան հնարավոր այցից առաջ Ռուսաստանը պետք է որոշակի երաշխիքներ ստանա հայկական կողմից. Կրեմլ
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 14:51

Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Հայաստան հնարավոր այցից առաջ անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ հայաստանյան գործընկերներից՝ ՄՔԴ-ին Երևանի միանալու առնչությամբ։ Այդ մասին ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Արդյոք Պուտինին կարող են ձերբակալել Հայաստանում. Փաշինյանն ուղիղ պատասխան չի տվել
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 12:31

Արմինֆո.The Telegraph-ի հարցազրույցում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կձերբակալվի՝ Երևան ժամանելու դեպքում, նկատի ունենալով, որ Հայաստանը պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին։

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցն այլևս հայկական կողմին չի վերաբերում. Լավրով
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 13:48

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին։ Այդ մասին Նյու Յորքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԽԶ-ի հետագա ճակատագրի եւ հայ-ադրբեջանական կարգավորման մասին հարցին։

Հայաստանն այլևս ոչ մի ակնկալիք չունի ՀԱՊԿ-ից. ԱԽ քարտուղար
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 14:54

Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում բանակցություններ են ընթանում չմատակարարված սպառազինության հարցի շուրջ։ Այդ մասին ՀՀՀ-ին հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցում Հայաստանը միայնակ չէ. նախարար
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 12:07

Արմինֆո.Պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցում Հայաստանը միայնակ չէ և հնարավորություն ունի այդ աշխատանքներում ներգրավել միջազգային դատախազների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների: Այդ մասին հունվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ՝ մեկնաբանելով միջազգային հանցագործությունների քննության ժամանակ Հռոմի ստատուտի կիրառման անհրաժեշտության հարցը։

Պուտինն ու Փաշինյանը զրուցել են "Պավլովսկ" արգելոց-թանգարանում էքսկուրսիայի ժամանակ
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 16:09

Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը "Պավլովսկ" արգելոց-թանգարանում էքսկուրսիայի ժամանակ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ. ՀՀ վարչապետ
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 10:23

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վերջինիս մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

Ռուսաստանը հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում նախագահի գործառույթները կփոխանցի Հայաստանին․ Պուտին
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 09:50

Արմինֆո. Հունվարի 1-ից Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) նախագահական գործառույթները փոխանցում է Հայաստանին: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: «Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին և ընկերներին: Իհարկե, մենք նրանց կտրամադրենք բոլոր անհրաժեշտ օգնությունը», - հավելել է ՌԴ նախագահը:

Պուտինն ու Փաշինյանը կկարողանան շփվել ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովների "հարթակներում". Կրեմլ
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 16:31

Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվել Սանկտ Պետերբուրգում այս օրերին նախատեսված ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնորդների մասնակցությամբ միջոցառումների «հարթակներում»: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով